Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարում է ՀՀ քաղաքացիների որոշ խմբերի համար հարցազրույցի պահանջի վերացման մասին

ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարում է ՀՀ քաղաքացիների որոշ խմբերի համար հարցազրույցի պահանջի վերացման մասին
21.05.2014 | 14:45

Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում*:

Հարցազրույցի պահանջի վերացմամբ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:
Այս մասին հայտարարելիս հյուպատոս Ջորջ Լինն ասաց. «Հարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական, առևտրային շփումների ավելացմանը, առավել կամրապնդի մեր ժողովուրդների միջև կապերը: Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղևորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները»:
Հյուպատոսական պաշտոնյաները դեռևս կարող են իրենց հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել դիմողներին, նույնիսկ եթե նրանք հիշյալ խմբերին են պատկանում: Բացի այդ, նախատեսվում է նշված խմբերից, երբեմն, պատահական ընտրությամբ որոշ մարդկանց հրավիրել հարցազրույցի:
Հարցազրույցի պահանջի վերացման, առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել https://usvisa-info.com/ էջը, որտեղից անցում կատարելով Հայաստանի ենթաէջին՝ «Personal Appearance Waiver» (Անձամբ ներկայանալու պահանջից հրաժարում) կամ «Visa Renewal» (Վիզայի նորացում) բաժիններում կգտնեք անհրաժեշտ բոլոր մանրամասները:

Սա վերաբերում է այն դիմողներին, ովքեր նորացնում են իրենց մուտքի վիզան և բավարարում են հետևյալ ԲՈԼՈՐ պահանջները.
•Դուք դիմում եք նույն դասակարգման վիզայի համար (ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Միայն B1/B2, D, F, I, J, M, O,և Q կատեգորիաների համար դիմողները, F կատեգորիայի համար դիմողներին չի վերաբերում, եթե նրանք փոխում են և ծրագիրը, և կրթական հաստատությունը: J կատեգորիայի համար դիմողներին չի վերաբերում, եթե փոխել են իրենց SEVIS-ի նույնացման համարը), և
•Կենսագրական տվյալները չեն փոխվել (անուն-ազգանուն, ծննդավայր և ծննդյան ամսաթիվ-տարեթիվ), և
•Նախորդ վիզան ունեցել է վիզայի տվյալ դասի համար առկա վավերության լրիվ ժամկետը (սովորաբար բազմակի մուտքի, 12-ամսյա վավերություն) և
•Նախորդ վիզան ներկայումս վավեր է կամ ժամկետը լրացել է վերջին 12 ամսվա ընթացքում:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ